|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Արէքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը:
Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարները, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին: Հիմնականում ղազախական կապիտալով «ԲՏԱ բանկի» տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք Ղագախստան:
«Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Արէքսիմբանկի» գլխավոր տնօրենի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: