|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ադրբեջանի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին, անդրադառնալով ադրբեջանցի «զոհվածների» ընտանիքներին որպես օգնություն հատկացվող գումարին, նշել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների աշխատավարձը սկսվում է 1000-1500 մանաթից (590-880 ԱՄՆ դոլար), նախագահի աշխատակազմի շարքային պաշտոնյայի աշխատավարձը`3000-4000 (1760-2350 ԱՄՆ դոլար), իսկ «շեհիդների» ընտանիքներին տրվում է 300 մանաթ (մոտ 180 ԱՄՆ դոլար):
Հաջիբեյլին շեշտել է, որ պաշտոնյաների որդիները չեն մասնակցել 44-օրյա պատերազմին: Նրանք, թաքնված լինելով Լոնդոնում և Դուբայում, սոցիալական ցանցերում մեկնաբանություններ են գրել այն մասին, որ հայրենիքը միայն աղքատների համար է, իսկ «նահատակ» լինելը բոլորին տրված երջանկություն չէ: Պատերազմի ավարտից անմիջապես հետո նրանք վերադարձել են և, դրոշներ թափահարելով, մասնակցել հաղթական երթերին: