|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքական զորքերը սկսել են լքել իրենց դիտակետը Իդլիբ նահանգի հարավարևմտյան մասում գտնվող Ազ Զուրբա քաղաքում`շրջապատված կառավարական ուժերով: Այս մասին հինգշաբթի հայտնել է Al Masdar պորտալը՝ վկայակոչելով Իդլիբի տեղական աղբյուրները:
Նրանց տեղեկություններով՝ թուրք զինվորները դիրքը թողել են մի քանի բեռնատարներով: «Ազ Զուրբա» դիրքը տեղակայված է Հալեպ-Դամասկոս ռազմավարական մայրուղու մոտակայքում, որտեղ Սիրիայի կառավարությունը փորձում էր ապահովել անվտանգ երթևեկ պատերազմի հենց սկզբից:
Միայն մի քանի թուրքական դիտակետեր են մնացել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որոնք բոլորը շրջապատված են սիրիական բանակով, նշում է Al Masdar-ը: Թեև 2018-ի Սոչիի համաձայնագրերը նախատեսում են Սիրիայում 12 դիտակետերի ստեղծում թուրքական զինուժի կողմից, Թուրքիան ստեղծել է 50 այդպիսի դիրք՝ հիմնականում Իդլիբ և Հալեպ նահանգներում: Դրանցից մի քանիսը հետագայում թուրքական զորքերի կողմից թողնվել են սիրական բանակի կողմից շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում: