|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արեւելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը (МОСН) շարունակում է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկներն ընդունել են տեղի ավելի քան 40 բնակչի։ Խորհրդատվություն, զննում և բժշկական օգնություն ցուցաբերվել են թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների կողմից՝ տեղակայված շարժական հիվանդանոցում:
Ավելի վաղ МОСН ստորաբաժանումները Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել էին Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Երևան, Երևանից էլ՝ Ստեփանակերտ: