|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներին Ստամբուլում ձերբակալել են հավատարմագրման բացակայության համար: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
«Նրանց ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նկարահանումներ կատարելու պահին: Ստուգման ընթացքում պարզվել է, որ նրանք նկարահանելու թույլտվություն չունեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նաև նշում է, որ Թուրքիայի ոստիկանության աշխատակիցները լրագրողներին բերման են ենթարկել այն շենքի մոտ, որտեղ տեղակայված է «Բայքար Սավունմա» ընկերությունը, որը մասնագիտանում է թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության մեջ:
«Նրանք բերման են ենթարկվել «Բայքար Սավունմա» ընկերության մերձակայքում նկարահանելիս»,- ասել է աղբյուրը:
Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ իրենք տեղեկություններ չունեն, թե ոստիկանության որ բաժանմունք են տարել հեռուստաընկերության աշխատակիցներին: