|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար պատրաստվածություն չենք ունեցել: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:
Հարցին, թե ի վերջո ինչու մենք պրտվեցինք, նա պատասխանեց. «Անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով: Ես կարող եմ ասել, որ կամավորականների, պատրաստակամ մարդկանց պակաս չի զգացվել: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչ տեղի ունեցավ եւ չեմ կարծում, որ որեւէ մեկի համար հասկանալի է:
Պատերազմի առաջին օրից ականատես եմ եղել կառավարման համակարգի ձախողումներին: Մենակ մի օրինակ բերեմ, իմ ազգանունը տարբեր ցուցակներում գրված է եղել առնվազն 10 անգամ: Համակարգը չի աշխատել, չի աշխատել կապը: Սա անպատրաստություն է, որի մասին տեղեկացված են եղել բարձրաստիճան պաշտոնյաները: Հայտարարված հայեցակարգերը չեն ապահովվել, եղել են կենտրոնացված պահեստներ, շարասյուներով տեղափոխում, մինչդեռ ըստ պլանի դրանք պետք է լինեն ապակենտրոնացված»,-ասաց նա: