|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ «Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։
Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլև ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային և կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։
Այն պատգամավորները, ովքեր քննադատում են Փաշինյանին հայտնի փաստաթուղթը ստորագրելու և հատկապես այն պատճառով, որ չի խորհրդակցել ու չի տեղեկացրել իրենց, «դավաճաններն» են որակվում։ Սրանք փոքր հնարավորության դեպքում պատրաստ են լքել շարքերը։
Կա նաև չկողմնորոշված մասսա, որը դեռ խուսափում է կարծիք հայտնելուց և իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։