|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Իլհամ Ալիևը փոխել է «հաղթանակի օրվա» ամսաթիվը։ Որոշվել է «հաղթանակի օրը» նշել ոչ թե նոյեմբերի 10-ին, այլ նոյեմբերի 8-ին:
Պատճառն այն է, որ նոյեմբերի 10-ին Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիայում նշվում է երկրի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրը։
Երբ Ալիևն օրերս նոյեմբերի 10-ը «հաղթանակի օր» է հայտարարել, թուրքական սոցցանցերում օգտատերերը մեծ վայնասուն են բարձրացրել, որ իրենց երկրում սգո օրը եղբայրական երկրում տոնական օր է, ուստի իր հովանավորի զգացմունքները չվիրավորելու համար Ալիևը փոխել է օրը՝ միևնույն ժամանակ մոռանալով, որ այդ ժամանակ Ադրբեջանը «հաղթանակած» չէր։