|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չնայած Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու՝ Երևանի ցանկությանը՝ Թուրքիայի նկատմամբ բացասական գնահատական Հայաստանում կմնա․ հունվարի 19-ին REGNUM-ի թղթակցին ասել է Մոսկվայի միջազգային հարաբերություն ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները երբեք լիովին «գունավոր» չեն լինի։ Հայաստանը ստիպված է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, քանի որ ծանր վիճակում է։ Իսկ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ դեռ բացասական է լինելու ոչ թե մեկ, այլ շատ սերունդների համար։ Այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ որոշակի մերձեցում կունենա, շատ քիչ հավանական է»,- ասել է փորձագետը։