|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու հեռանկարները: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Շմիգալ-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետի Թուրքիա այցի շրջանակներում:
«Կողմերը քննարկել են առևտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և պաշտպանական-արդյունաբերական համագործակցությունները: Վարչապետը կարևորել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունները ռազմավարական համագործակցության երկկողմ երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի վարչապետը նաև ասել է, որ «ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ուկրաինայի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է»:
Շմիգալը հայտարարել է կողմերի՝ 10 միլիարդ դոլար ապրանքաշրջանառության մակարդակի հասնելու մտադրության մասին: