|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակիցներին ակնարկել է, որ 2024-ին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, եթե չկարողանա մնալ այս պաշտոնում 2020-ի ընտրությունների արդյունքներից հետո. հայտնում է Politico-ն:
«Հրաշալի չորս տարի է եղել: Մենք փորձում ենք ևս չորս տարի անել: Եթե՝ ոչ, ապա կտեսնվենք չորս տարի հետո»,- թերթը մեջբերում է Թրամփի՝ Հանրապետական ազգային կոմիտեի անդամների առջև ելույթի խոսքերը:
Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներ հայտնել էին Թրամփի՝ 2024 թվականին բարձրագույն պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: New York Times-ը գրել է, որ Թրամփը կարող է հայտարարել իր թեկնածությունը 2024 ընտրություններին, հենց որ հաստատվի իր մրցակից Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականին: