|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում։ Այն մեկնարկեց մոտ 40 րոպե առաջ։ Խմբակցությունը քննարկում է ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։
Factor.am-ի տեղեկություններով՝ նիստին մասնակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը ապաքինումից հետո առաջին անգամ է խորհրդարան գալիս։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը հարձակման էր ենթարկվել մի խումբ քաղաքացիների կողմից։ ԱԺ նախագահը դրանից հետո մի քանի վիրահատության է ենթարկվել և վերջին օրերին ապաքինման փուլում էր։