|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը հայտարարել է, որ ապաքինվելուց հետո իր աշխատանքին կվերադառնա և իր վրա կատարված հարձակումը չի վախեցրել իրեն:
«Հենց տեսողությունս վերադկանգնվի, և պարոն Հերմելը ասի, որ կարող եմ անցնել իմ աշխատանքին, ես Մեծ թատրոն կվերադառնամ: Այլ կերպ լինել չի կարող»- ասել է Ֆիլինը` ի պատասխան հարցին` արդյո՞ք չի վախենում թատրոն վերադառնալ:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ի երեկոյան անհայտ անձը Ֆիլինի դեմքին ծծմբական թթու էր լցրել, ինչի հետեւանքով Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարը այրվածքներ էր ստացել, այդ թվում` աչքերի: