|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 27-ին, իրանական միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ֆոնին, «զսպվածության» կոչ է արել այլ երկրների՝ խուսափելու համար «լարվածության աճից»: Այս մասին հայտարարվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին. հայտնում է Reuters- ը:
«Մենք մտահոգված ենք հարձակման լուրով, որը խլել է պարոն Ֆախրիզադեի կյանքը: Տարածաշրջանում լարվածության պայմաններում մենք ուշադիր հետևում ենք այս իրադարձությունների հետևանքներին Իրանում և հարևան երկրներում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մուելը:
«Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն պահպանել՝ երկխոսության և բանակցությունների ոգին պահպանելու համար: Այս համատեքստում մենք հիշում ենք մեր խնդրանքը`խուսափել լարվածության սրումից», - հավելել է նա: