|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ Ռուսաստանի Արեւելյան զինվորական շրջանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությաւնը:
«Արեւելյան զինվորական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաջին ստորաբաժանման կազմում են ռազմական վիրաբույժները, անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգները, թերապեւտներն ու համաճարակաբանները:
«Ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղական վարչակազմին ընդհանուր օգտագործման ճանապարհները մաքրելու եւ Ստեփանակերտ քաղաքում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները վերականգնելու հարցում»,-ընդգծել են ՊՆ-ում: