|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողը մահացած է գտնվել, Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ռուս զինծառայողի առանց կյանքի նշանների մարմինը գտել է ծառայակիցը։
«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Ըստ քրեական նորությունների shamshyan.com կայքի՝ մահացածը 36-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Պ-ն է։