|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հենց էս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի Հանրապետության սահմանների նոր տեսքը: Ու ադրբեջանցիների հավակնությունները շատ, շատ մեծ են: Չկասկածեք, որ իրենք փորձելու են վերցնել հնարավոր ամեն բան` սահմանի ամեն հատվածում ունենալու համար գերակա դիրք հետագա հարձակման համար:
Իսկ հիմա նայեք, թե մեր պետության պատասխանատուներն ինչով են զբաղված: Էդ մարդկանց շնորհիվ Հայաստան պետությունը կորցնում է զարգացման որևէ հնարավորություն նույնիսկ հեռավոր ապագայում: Հայաստան պետությունն ազատ անկման մեջ է ու մենք լուռ հետևում ենք դրան:
Վա՜յ մեզ»: