|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 118 690 դեպք: Ապաքինվել է ևս 3 200 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 98 781:
Կորոնավիրուսից մահացել է ևս 39 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 124:
Կարանտինային ռեժիմում է 2 037 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 145 պացիենտ։