|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 56-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: