|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ շփվելիս հիշել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ձմռանը պատրաստելու հարցը:
«Փոխվարչապետ Ալեքսանդր Վալենտինովիչ Նովակը մասնակցում է մեր աշխատանքներին: Հիմա ես ձեզանից ոչ մի զեկույց չեմ խնդրում: Ես պարզապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ գալիս է ձմեռը: Ի վերջո, նման տեղանքը լեռնային է: Այնտեղ ցուրտ է: Ցուրտն արդեն մոտ է: Հետևաբար, այս դեպքում հայկական կողմի հետ շփվելիս պետք է հիշել այս խնդիրները: Ես խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել դրան», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը խնդրել է Նովակին այս հարցի վերաբերյալ զեկուցել ավելի ուշ՝ առանձին:
Նախագահը նաև հանձնարարել է Ռուսաստանի ուժային և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտ կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: