|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի իշխանություններն արտաքսել են իրենց երկրները մինչև 9 հազար օտարերկրյա ահաբեկչական վարձկանների: Այդ մասին, ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, նոյեմբերի 22-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեսակոնֆերանսի միջոցով դիմելով G20 գագաթնաժողովի մասնակիցներին:
«Մեր երկիրը ջանքեր է գործադրում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու, հակամարտությունները կանխելու և կայունությունն ապահովելու ուղղությամբ,- ասել է թուրք նախագահը:- Չնայած մի շարք պետությունների՝ Թուրքիայի հետ համագործակցելու մերժմանը՝ ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարում Անկարան ինքնուրույն բռնել և արտաքսել է սեփական երկրներ մինչև 9 հազար օտարերկրյա վարձկան ահաբեկիչների»:
Էրդողանը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը իրականում պայքարում է Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, Թուրքիան է: