|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի նվազումը կարող է ցույց տալ, որ համաճարակը հասել է գագաթնակետին: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Լավ նորություններ կան: Բայց անցյալ շաբաթ մենք 10%-ով ավելի քիչ դեպքեր տեսանք, քան 14 օր առաջ: Մենք, գուցե, արդեն գագաթնակետին ենք հասել, բայց պետք է նայենք թվերին, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի տարբեր իրավիճակ: Որոշ երկրներ դեռ արագություն են հավաքում, որոշ դեպքերում կարող ենք ասել, որ իրավիճակը կարծես կայունանում է»,- ասել է նա:
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման էպիկենտրոնը գտնվում է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, իսկ անցյալ շաբաթ վարակման դեպքերի 81%-ն այնտեղ է գրանցվել: