|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երկար տարիներ Գերմանիայում ապրող և ստեղծագործող դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանն Արցախին աջակցելու նպատակով Մյունխենում հանդես է եկել մենահամերգներով, որոնց արդյունքում գոյացած հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղել է Արցախի աջակցությանը: Ընդհանուր առմամբ, հավաքվել է 5000 եվրո:
Համերգներին ներկա եղած գերմանացի երաժշտասերները իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին: Նրանցից շատերը մոտեցել են Մարգարիտին, նշել, որ Արցախի կողքին են ու սատարում են հայերին:

Վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով պայմանավորված՝ Մարգարիտը մտավախություն է ունեցել, որ երաժշտասերները գուցե անվտանգության խնդիր ունենան և դիմել է ոստիկանությանը: Ոստիկանությունը պատրաստակամությամբ աջակցել է դաշնակահարուհուն՝ ապահովելով միջոցառումների անվտանգությունը:
Մարգարիտ Հովհաննիսյանը կարծում է, որ ամեն կերպ հայրենիքին աջակցելը յուրաքանչյուր հայի պարտքն է:

Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը, որի շրջանակում հավաքագրվել է 169,694,050.37 մլն ԱՄՆ դոլար: