|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ավստրիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Լավրովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ից կրակի դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի և տարածաշրջանում առկա իրավիճակի մասին: Նախարարները համաձայնել են միջազգային կառույցների ակտիվ ներգրավման անհրաժեշտության հարցով, այդ թվում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԿԽՄԿ-ն, մարդասիրական խնդիրների լուծման համար, և տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար »,- նշված է հաղորդագրության մեջ: