|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Դեյվիդ Լեմմին հեռախոսով քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակի բացասական հետևանքները կանխելու քայլերը․ այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը պարզաբանել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում վերջին իրադարձությունները։ Քննարկվել են համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով Սիրիայում ստեղծված իրավիճակի բացասական հետևանքները կանխելու քայլերը։