|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԿԳՄՍ նախարարության դիմացից քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով.
«Վաղը ժամը 14:00-ին գնում ենք ԿԳՄՍ նախարարարություն: Արայիկ Հարությունյանը պետք է դուրս գա իր տաք կաբինետից ու պատասխանի հարցին՝ արդյո՞ք կողմ է Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթին: Սուպեր նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչու՞ ձայն-ծպտուն չի հանում: Իսկ եթե դեմ է, ինչու՞ է նախարար, ինչու՞ հրաժարական չի տալիս: Հարգելի դասախոսներ եւ ուսանողներ, եթե ցանկանում եք, միացեք: Վաղը 14:00-ին ԿԳՄՍ դիմաց»:
Որպես հիմնավորում՝ ՀՀ ոստիկանությունը նշում է, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը: