|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերաքննիչ դատարանի առջև այսօր՝ հունիսի 19-ին, հավաքված ցուցարարներից 2-ին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրանցից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, մյուսը՝ գործող իշխանության:
Ոստիկանության տեղեկացմամբ` բերման ենթարկված անձինք բաժնում են` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս պահին կատարվում է քննություն:
Հավելենք նաև, որ ավելի վաղ իշխանության աջակիցներից մեկը հայտարարություն տարածեց, թե ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները նրան աջակցում են գումարի դիմաց։ Տեղի ունեցավ ընդհարում, որին միջամտեցին տեղի ոստիկանները:
Այս պահին դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ դատական նիստը, հրապարակվում է ինքնաբացարկի մասին որոշումը: