|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ -76 ինքնաթիռներով Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներական ստորաբաժանման զինվորականների, հատուկ տեխնիկայի, ինչպես նաև սարքավորումների տեղափոխման մասին Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասվում է երեքշաբթի գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների ու օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև կապահովեն մատակարարման եւ տարհանման ուղիների նախապատրաստում ու պահպանում, ջրի մաքրում եւ ինժեներական ապահովման այլ առաջադրանքների կատարում»,- նշվում է հաղորդագրության մեջ ու հավելվում, որ պայթուցիկ օբյեկտների հայտնաբերման ու որոնման համար ծառայողական շներ կկիրառվեն: