|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ինձ ազատելու ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից: Այս մասին գրառում է կատարել ԱՀ անվտանգության գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:
«Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
Միտված լինելով ԱՀ ԱԽ և ԱԽ քարտուղարի բնականոն գործունեության ապահովմանը՝ ԱՀ ԱԽ գրասենյակը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ազգային անվտանգության բնագավառում մշակում էր ոլորտային բարեփոխումների ռազմավարական մոտեցումներ, որոնց մի մասը քննարկվել և հաստատվել է ԱԽ նիստերում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության, ԱԽ գրասենյակի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար»: