|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարան քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Թուրքիա այցի նպատակները. հայտնում է Ahval- ը:
Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կայցելի Թուրքիա՝ քննարկելու կրոնական խնդիրները:
«Պետքարտուղար Պոմպեոն կմեկնի Ստամբուլ՝ հանդիպելու Պոլսո Նորին Սրբություն Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ՝ քննարկելու Թուրքիայում և տարածաշրջանում կրոնական խնդիրները և առաջ տանելու մեր հաստատուն դիրքն աշխարհում կրոնական ազատության վերաբերյալ»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համի Աքսոյը քննադատել է այցի մասին հայտարարությունը:
«ԱՄՆ-ն ավելի լավ է նախ հայելու մեջ նայի և ցույց տա անհրաժեշտ զգայունություն մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ, ինչպիսիք են ռասիզմը, իսլամի հանդեպ թշնամանքը և ատելության հանցագործությունները սեփական երկրում»,- ասել է նա:
Աքսոյը նաև հայտարարել է, որ «Թուրքիայում ոչ մուսուլմաններն ունեն լիակատար կրոնական ազատություն, որը չունեն աշխարհի այլ մասերի մուսուլմանները»:
«Աշխարհի շատ մասերում կրոնական փոքրամասնությունները, հատկապես՝ մուսուլմանները, ստիպված են կատարել իրենց երկրպագությունը անբարենպաստ պայմաններում և սպառնալիքի տակ, մինչդեռ մեր ոչ մուսուլման քաղաքացիները կարող են ազատորեն իրականացնել իրենց երկրում իրենց կրոնական պարտականությունները: Հետևաբար, այդ առումով օգտագործված սահմանումները մեր երկիր այցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ չափազանց անտեղի են»,- եզրափակել է նա: