|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին. գրում է ՏԱՍՍ-ը՝ կազմակերպությունում սեփական իրազեկ աղբյուրին հղումով:
Ըստ աղբյուրի՝ հանդիպումն անցել է փակ ձևաչափով։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու մասին։