|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 09։15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերյոժա Մ․, ծնված 1975 թ.) հարվածել է խոշոր եղջերավոր կենդանու։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև Սերյոժա Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: