|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ին` ժամը 17.01-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Լերմոնտով գյուղի մոտակայքում, նախնական տվյալներով տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15 կմ) հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհը լցվել է ջրաբերուկներով, ինչի արդյունքում էլ երթևեկությունը դարձել է միակողմանի: Հրշեջ-փրկարարները «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 19.50-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է: