|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախագահ Դոնալդ Թրամփը, որը խոստացել է դատարանով ապացուցել իր հաղթանակը ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած ընդհանուր ընտրություններում, մտադիր է աջակցել իր թիմի իրավական ջանքերին՝ կազմակերպելով համակիրների զանգվածային ցույցեր: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Fox News-ը:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թրամփն ակտիվորեն կիրառում էր ընտրողների հետ զանգվածային հանդիպումներ անցկացնելու պրակտիկան և այժմ մտադիր է դիմել դրան՝ «ծանրակշիռ դարձնելու» դատարաններին ուղղված իր դիմումները, որոնցում պահանջում է վերանայել ձայների հաշվարկի արդյունքները, այսպես կոչված, վիճելի նահանգներում, որտեղ նա վստահորեն առաջատարն էր, սակայն անսպասելիորեն զիջել է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին:
«Թրամփի քարոզիչները մտադիր են գնալ ընտրությունների արդյունքների վիճարկման ավելի քիչ ավանդական ուղիով, ներառյալ՝ «Թրամփի հանրահավաքների շարք» անցկացնելու»,- հայտնում է հեռուստաալիքը: