|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների համար ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված են շտաբի գործառույթները.
«Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում իրականացվում են հետևյալ աշխատանքները.
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում / հեռ․ 093541844 /
Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում / հեռ․ 093537833 /
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում / հեռ․ 093537833/
Կադաստրի մարմնի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում / 093532733/ Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ զրոյական տեղեկանքի տրամադրում /093532733/»: