|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 7-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նիստի ընթացքում քննարկվել են ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները, ուշադրություն է հրավիրվել հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա:
Օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի ղեկավարների հաշվետվությունների քննարկումից հետո ընդունվել են համապատասխան որոշումներ:
Նիստի ավարտին Հունան Պողոսյանն ըստ ոլորտների տվել է կոնկրետ հանձնարարականներ: