Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումը, Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել են գրոհի: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը՝ նշելով, որ հակառակորդն ունի զինտեխնիկայի ու մարդուժի մեծ կորուստներ:
««ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու: Հաղթում ենք»,- գրել է Ավանեսյանը: