|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշներ: Մասնավորապես` ԱՄՆ Փաթերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն` Հայաստանին»:
ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելես քաղաքի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին այսօր, քանի որ վաղը շատ ուշ կլինի, մյուս պաստառին գրված է. «Խաղաղություն՝ Հայաստանին»:
Այս նախաձեռնության հեղինակը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է:
