|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գտնվող՝ Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է թուրքական դրոշ, որի վրա պատկերված է եղել գանգ՝ խորհրդանշող Օսմանյան Թուրքիայի արյունարբու կերպարը, իսկ վրան գրված է եղել՝ «Դուք ձեր տեղը նստեք». հաղորդում է ermenihaber.am կայքը՝ Lebanondebate.com-ին հղումով:
Ըստ աղբյուրի՝ պաստառը փակցրել են լիբանանցի երիտասարդները, այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել էր Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարությանը:
Նշենք, որ Լիբանանի նախագահը երկրի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ Օսմանյան կայսրությունը որակել էր որպես ահաբեկչական և նշել, որ դրա հետևանքով հարյուրհազարավոր լիբանանցիներ են մահացել, իսկ ի պատասխան այս հայտարարության, Թուրքիայի ԱԳՆ-ն Աունի հայտարարությունը որակել էր որպես անհիմն և անպատասխանատու: