|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 4-ին ֆրանսիացի սենատոր Ռեմի Ֆերոն արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին կոչ է արել Հինգերորդ հանրապետության և ամբողջ Եվրոպայի անունից պատժամիջոցներ կիրառել Հին աշխարհի անվտանգությանը սպառնացող ագրեսիվ գործողությունների համար:
«Ժամանակն է խոսքերից գործի անցնել», - ասել է Ֆերոն:
Սենատորը կարծում է, որ Անկարան պետք է բացառվի ՆԱՏՕ-ից, իսկ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կարելի է համարել փակված: «Թուրքիան գումա՞ր է ստանում ՆԱՏՕ-ի ֆոնդից»,- հարցնում է Ֆերոն՝ հավելելով, որ եթե ֆինանսավորման փաստը հաստատվի, վրդովեցուցիչ կլինի:
Ֆերոն պահանջել է, որ Լե Դրիանն աջակցի Սիրիայի քրդերին և երաշխիքներ տա, որ Փարիզը կդադարի զինել Թուրքիային:
Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը նույնպես դիմել է Ֆրանսիայի արտգործնախարարին. «Պարո՛ն նախարար, արցախահայությունը չի կարող անվերջ սպասել: Հապաղման ամեն օրը Էրդողանը օգտագործում է հայ ժողովրդին ոչնչացնելու համար: Մի՛ սպասեք դեկտեմբերին: Մենք հիմա պետք է գործենք»: