|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2020 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ 1 եկել 245 երեխա՝ 122 տղա եւ 123 աղջիկ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:
Նորածիններից երկուսը լույս աշխարհ են եկել ռազմական գործողությունների հետեւանքով Արցախից Գեղարքունիք տեղափոխված ընտանիքներում։
Մարտունու ծննդատանը ծնվել է 148 երեխա, Գավառի, Սեւանի բժշկական կենտրոններում՝ համապատասխանաբար 41 և 35, Վարդենիսի հիվանդանոցում՝ 18, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 3։