|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակելով The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցը, այն ուղեկցել է գրառմամբ:
«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք», - գրել է նա:
The Jerusalem Post պարբերականի թղթակիցը ՀՀ վարչապետից հարցրել էր՝ հետաքրքրվա՞ծ է Իսրայելի հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել էր. «Հումանիտար օգնություն երկրի՞ց, որը վարձկաններին վաճառում է զենք, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: