Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վրաստանի նորընտիր խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի՝ Սամվել Մանուկյանը եւ Սումբատ Կյուրեղյանը: Երկուսն էլ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում՝ խորհրդարան է անցել 9 կուսակցություն: Դրա համար բավարար էր հաղթահարել ընդամենը մեկ տոկոսի շեմը:
Սակայն այդ 9 կուսակցություններից 8-ը չի ընդունում ընտրությունների արդյունքները, չի ճանաչում «Վրացական երազանքի» հաղթանակը: Ընդդիմության կոչով՝ Թբիլիսիում երեկվանից բողոքի ցույցեր են սկսվել: Պահանջում են նոր ու արդար ընտրություններ: