|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական 6 գործ է հարուցել խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների փաստով: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ցիցիաշվիլին. հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Նրա խոսքով՝ գործերի մեծ մասը կապված է ծեծկռտուքների հետ: Մասնավորապես` քրեական գործ է հարուցվել «բռնություն» հոդվածով «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Զվիադ Կուպրավային Թբիլիսի Դիդի Դիգոմի միկրոշրջանում` թիվ 40 ընտրատեղամասում, ծեծի ենթարկելու փաստով:
Ոստիկանությունը հետաքննում է նաեւ Քութայիսի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կիկվաձեի հայտարարությունը քաղաքի թիվ 13 ընտրատեղամասում մի քանի անձանց կողմից ծեծկռտուքի մասին:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին ընտրում են 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն եւ 2 դաշինք: Կընտրվի 150 պատգամավոր` 120-ը՝ համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով: