|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով Շուշի քաղաքին պատճառված նյութական վնասի մասին:
Հակառակորդը կեսգիշերից հետո և վաղ առավոտյան թիրախավորել էր քաղաքը, ինչի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:
Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել նաև Ստեփանակերտը և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում: