|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան սկսել է խնդիրներ ունենալ Ղարաբաղ՝ մարտական գոտի ուղարկվելու համար նոր զինյալներ հավաքագրելու հետ կապված. հոկտեմբերի 28-ին հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):
Ըստ այս կազմակերպության՝ Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել առնվազն 2350 թուրքամետ գրոհայիններ: Նրանցից 215-ն արդեն մահացել են, ևս 320-ը վերադարձրել են ստացած գումարը և լքել Ադրբեջանը:
«Թուրքիան խնդիրներ ունի զինյալներ հավաքագրելու հետ կապված, քանի որ վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ: Դա պայմանավորված է երկու գործոնով՝ մահվան մեծ հավանականությունը, ինչպես նաև այն փաստը, որ ադրբեջանցիները սուննիներ չեն, այլ՝ շիաներ»,- նշում է կենտրոնը: