|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ը Հունաստանին կվաճառի հինգերորդ սերնդի F-35 անտեսանելի կործանիչները: Greek City Times-ի համաձայն՝ 2022 թվականին Հունաստանը վաճառելու է այս տեսակի 20 կործանիչներից վեցը և ևս վեց ֆրանսիական Rafale:
Վաշինգտոնը որոշել էր F-35-ը չվաճառել Թուրքիային այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանից գնեց Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը և նույնիսկ փորձարկեց այն:
ԱՄՆ-ը որոշել է այդ ինքնաթիռները վաճառել Հունաստանին` Արևելյան Միջերկրականում թուրք-հունական առճակատման սրման ֆոնին. Թուրքիան բնական գազի որոնման հետախուզական աշխատանքներ կատարելու համար խախտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները, ինչպես նաև սկսել է ռազմական ծովային զորավարժություններ տարածաշրջանում:
Պենտագոնը նախազգուշացրել է Էրդողանին հետագա պատժամիջոցների մասին, այնուամենայնիվ, դատելով վերջինիս հայտարարություններից, նրան պատժամիջոցները ոչ միայն չեն վախեցնում, այլև ինքն է սկսել է սպառնալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին: