ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թեմատիկ ելույթների ժամանակ պետք է ունենալ մեկ հստակ ուղերձ և բոլոր ելույթների ժամանակ հնչեցնել։ Դրանք չպետք է հակասեն իրար։ Նախկին ելույթները պետք է մշտադիտարկվեն, դրանց կարևոր, ազդեցիկ հատվածները կարելի է պարբերաբար օգտագործել։
Հիշե՛ք կարճ ելույթներն ավելի ազդեցիկ են։
Եթե նոր ասելիք չկա, պարտադիր չէ ամեն օր ելույթ ունենալ»։