|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կանադան շարունակում է կոչ անել հավատարիմ մնալ զինադադարին Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Twitter-ում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը` նշելով, որ Կանադան մարդասիրական նպատակներով 350 հազար դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
«Ես անընդհատ կապի մեջ եմ (Հայաստանի արտաքին գործերի նախարար) Զոհրաբ Մնացականյանի հետ:
Կանադան շարունակում է զինադադարի ռեժիմի պահպանման կոչ անել Լեռնային Ղարաբաղում եւ 350.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում ԿԽՄԿ-ում` մարդասիրական ջանքերի համար: Մենք արտաքին կողմերին կոչ ենք անում զերծ մնալ կոնֆլիկտից եւ ԵԱՀԿ ՄԽ ստուգման մեխանիզմներ ստեղծել»,- ասել է նա: