|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը: Այս մասին Ստոլտենբերգը ասաց հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում:
«ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Ստոլտենբերգը:
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ Ստոլտենբերգը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև առկա գործընկերությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայ խաղաղապահների առաքելությունները: